Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Ասում են

Ասում են
18.07.2022 | 07:33

Արևմուտքը խստորեն պահանջում էր իշխանություններից, որ ընդդիմությանը խորհրդարան բերեն, ու կարևոր չէր, թե ընդդիմությունը խորհրդարանում ինչ պահվածք կցուցաբերեր, կարևորը նրանց խորհրդարան բերելն էր, որովհետև չի բացառվում, որ աշնանը այդ խորհրդարանը ստիպված լինի քվեարկությամբ ընդունել հայ-ադրբեջանական կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, իսկ խորհրդարանը պետք է լեգիտիմ լինի, հակառակ դեպքում, եթե դեյուրե քաղաքական մեծամասնությունը այդ սպասվելիք պայմանագիրը հաստատի, ապա իշխանափոխությունից հետո ընդդիմությունը կարող է պատճառաբանել, որ իրենք չեն մասնակցել այդ գործընթացին և համարում են դա առոչինչ։

Որպեսզի նման առիթ չտրվի ընդդիմությանը, Արևմուտքը իշխանությունից պահանջում էր խորհրդարան բերել ընդդիմությանը, իսկ դրա համար իշխող քաղաքական ուժն ընտրել էր շանտաժի տարբերակը:


Արմեն Բադալյան

Դիտվել է՝ 43042

Մեկնաբանություններ